16 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շվեդիան Ուկրաինային կուղարկի ռազմական օգնության խոշորագույն փաթեթը

Շվեդիան Ուկրաինային կուղարկի ռազմական օգնության խոշորագույն փաթեթը

Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յունսոնը հայտարարել է, որ Ստոկհոլմը Կիևին կուղարկի շուրջ 680 միլիոն դոլարի ռազմական օգնության խոշորագույն` 15-րդ փաթեթը. այս մասին հաղորդում է Expressen պարբերականը։

Նոր փաթեթում տեղ կգտնեն տասը Sridsbåt 90 (CB90) դեսանտագրոհիչ կատեր, G դասի քսան դեսանտային կատեր, ականներ, տորպեդներ, հրետանային զինամթերք, Robotsystem 70 շարժական զենիթահրթիռային համալիր, հակատանկային կառավարվող հրթիռներ, Carl Gustaf հակատանկային նռնականետներ, նռնակներ և այլ ռազմական սարքավորումներ:  Պարբերականը պարզաբանում է, որ միջոցների մի մասը հատկացվում է ուկրաինացի զինվորականների ուսուցման ու զրահատեխնիկայի գնման համար։

Expressen-ը հավելում է, որ սա ռազմական օգնության խոշորագույն փաթեթն է, որ Շվեդիան ուղարկում է Ուկրաինային։