26 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նավալնիի մայրը դիմել է Պուտինին՝ պահանջելով իրեն հանձնել որդու մարմինը

Նավալնիի մայրը դիմել է Պուտինին՝ պահանջելով իրեն հանձնել որդու մարմինը

Գաղութում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, պահանջել է որդու մարմինը անհապաղ հանձնել իրեն, որպեսզի կարողանա հուղարկավորել նրան։

Կինը տեսաուղերձ է ձայնագրել Խարպ գյուղի գաղութի դիմաց, որտեղ մահացել է նրա որդին. այս մասին գրում է bbc.com-ը։

«Արդեն հինգերորդ օրն է՝ չեմ կարողանում տեսնել նրան, ինձ չեն տալիս նրա մարմինը և նույնիսկ չեն ասում, թե որտեղ է»,- ասել է կինը:- Ես դիմում եմ Ձեզ, Վլադիմիր Պուտին, հարցի լուծումը միայն Ձեզնից է կախված։ Թույլ տվեք, որ վերջապես տեսնեմ որդուս: Պահանջում եմ, որ Ալեքսեյի մարմինը անհապաղ հանձնեն, որպեսզի մարդուն վայել հուղարկավորեմ նրան»։

ՌԴ Դաշնային պատժիչ ծառայությունը Նավալնիի մահվան մասին հայտարարել է ուրբաթ։ Շաբաթ առավոտյան քաղաքական գործչի մայրը ժամանել է Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղ, որը գտնվում է Արկտիկական շրջանից այն կողմ: Նրան դիահերձարան չեն թողել ո՛չ շաբաթ օրը, ո՛չ երկուշաբթի:Նավալնիի դիակի գտնվելու վայրը մնում է անհայտ։

Նախօրեին Նավալնիի գործընկերները հայտնել են, որ քննիչները հանգուցյալի փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը, քանի որ ևս 14 օր քիմիական փորձաքննություն է իրականացվելու: