26 Նոյ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծանրամարտի ԵԱ․ Լալայանը ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, Մարտիրոսյանը 3-րդն էր, Տալախաձեն հրաժարվեց պայքարից

Ծանրամարտի ԵԱ․ Լալայանը ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, Մարտիրոսյանը 3-րդն էր, Տալախաձեն հրաժարվեց պայքարից

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։


Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում 205 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը 190 կգ արդյունքով երրորդն էր։

 

Փոքր արծաթե մեդալակիր դարձավ բելառուս Էդուարդ Զիազուիլինը՝ 195 կգ։

 

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն հրաժարվեց մասնակցությունից։

 

Հրում վարժության առաջին մոտեցման համար Լալայանը և Մարտիրոսյանը պատվիրել են 240 կգ, իսկ Զիազուիլինը՝ 235։