26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ 4,1 մլն դոլար կտրամադրի Հայաստանին՝ Արցախից տեղահանվածներին աջակցելու նպատակով

ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ 4,1 մլն դոլար կտրամադրի Հայաստանին՝ Արցախից տեղահանվածներին աջակցելու նպատակով

ԱՄՆ Միջազգային զարգացման
գործակալությունը հայտարարել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց
կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական
օգնություն տրամադրելու մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Միջազգային
զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը, նշելով, որ լրացուցիչ ֆինանսավորման
հետ միասին 2020 թվականից ի վեր Արցախում ստեղծված իրավիճակի արձագանքմանն ուղղված՝
ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը կազմել է մոտ 28 միլիոն ԱՄՆ դոլար:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի
ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է Հայաստան, ինչի
արդյունքում ի հայտ են եկել մարդասիրական անհետաձգելի կարիքներ։

 «Այս լրացուցիչ աջակցության
միջոցով, ԱՄՆ ՄԶԳ-ն տեղում աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում
ապաստանած՝ խոցելի վիճակում գտնվող գրեթե 74,000 փախստականների և տեղահանված անձանց
հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերին: Այս ֆինանսավորման շնորհիվ կավելանա
կենսական նշանակության պարենային օգնության ծավալը, կտրամադրվի մարդասիրական պաշտպանություն
և արտակարգ իրավիճակների համար նախատեսված ժամանակավոր ապաստան:

 ԱՄՆ-ն կանգնած է Ադրբեջանի
ռազմական գործողությունից տուժած քաղաքացիական անձանց կողքին և աջակցում է Հայաստանի
կառավարության՝ կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելու ջանքերին»,- ասվում է հաղորդագրության
մեջ: