24 Նոյ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նռնաձոր. Խաղաղության խաչմերուկի առաջին կանգառը

Նռնաձոր. Խաղաղության խաչմերուկի առաջին կանգառը

Նռնաձորը հիմնադրվել է դեռ ցարական Ռուսաստանի տարիներին։ Հետաքրքիր մեկնաբանություն ունի գյուղի հին անվանումը՝ Նյուվադի։ Առաջին հայացքից թուրքական ծագում ունի, սակայն իրականում այն ռուսական է, պարզապես հնչողությունն է թուրքական։ Բանահյուսության մեջ ասվում է, որ ցարական շրջանում բնակավայր հիմնելու նպատակով զինվորականները ջրի մշտական աղբյուր են փնտրել։ Հասնելով Նռնաձորի տարածք` նրանց հարցրել են՝ ինչ եք փնտրում, նրանք էլ պատասխանել են՝ ну, воды. Այդտեղ էլ տեսել են ջրի աղբյուրն ու հիմնել գյուղը։ 1831 թվականին հիմնադրված գյուղը բնակեցվել է թաթերով։

Մինչև Խորհրդային կարգերի հաստատումը՝ մաս է կազմել Ելիզավետպոլի նահանգի, այնուհետև ժամանակավորապես կցվել է խորհրդային Ադրբեջանին։ 1928-ին, սակայն, այն վերադարձվել է Խորհրդային Հայաստանի կազմ։

Արցախյան առաջին պատերազմի օրերին տեղի բնակչությունը դուրս եկավ ու գյուղը վերաբնակեցվեց Գետաշենից, Սումգայիթից ու թեժ գոտիների այլ հատվածներից եկած փախստականներով։

Մանրամասները՝ ռեպորտաժում: