ՀԱՊԿ-ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ աշխատանքի վերջում Երևանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի «International Affairs» ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է ТАСС-ը։
«Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել՝ վերահսկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, սակայն այս աշխատանքի վերջին մասում Երևանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը՝ ապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։
Միևնույն ժամանակ, Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային ռեժիմով։ Հայաստանը եղել և մնում է դաշնակից.
ՀԱՊԿ երկրներն իրենց հերթին կենտրոնացած են մնում Հայաստանի Հանրապետության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա»,- նշել է Թասմաղամբետովը։