Մոսկվայում, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Բաքու մեկնելիս ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Զեյնալլին սոցցանցերում հայտնել էր, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռևս անցած մայիսին:
Նա համարվում է 2020 թ. Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև բախումներ հրահրողն ու համակարգողը:
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ բախումների հրահանգը հենց Ալիևից է եղել:
«Եղբայրնե՛ր, հայի արյուն թափեք, ձեզ Ադրբեջան կուղարկեն ինչ էլ լինի։ Դուք կվերադառնաք որպես տղամարդ: Լսո՞ւմ ես, եղբայր, կան տղամարդ տղերք, որոնք հայի գլուխները կտրում են, մեր նախագահը մեզ հետ է»,- նշել էր է Զեյնալիին իր տարածած տեսանյութերից մեկում։
2020 թվականին Զեյնալին Արցախում հայի էր գլխատել և տեսանյութը տարածել համացանցում:
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը հաստատել է ադրբեջանցու կալանավորման մասին տեղեկությունը։