365 օրերի ընթացքում ավելի քան 1720 պարեկություն
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը երեկ նշել է իր գործունեության առաջին տարին։
365 օրերի ընթացքում առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն։
«Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը»,- այս մասին նշված է առաքելության X-ի գրառման մեջ։
Ջերմուկի մերձակայքում պարեկության ժամանակ ԵՄ քաղաքացիական առաքելությունը նաև ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Ստեֆանո Տոմատին։