Թուրքական KAAN կործանիչն առաջին թռիչքն է կատարել
Թուրքական 5-րդ սերնդի KAAN կործանիչը կատարել է իր առաջին թռիչքը, հաղորդում է թուրքական պաշտպանական արդյունաբերության և ռազմական ավիացիայի պորտալը:
Թռիչքների փորձարկումները նախապես նախատեսված էին դեկտեմբերի վերջին, սակայն մի քանի անգամ հետաձգվել էին։
«Հայտնի է դարձել, որ KAAN ազգային մարտական ինքնաթիռն իրականացրել է իր առաջին թռիչքը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անցյալ մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հինգերորդ սերնդի ազգային մարտական ինքնաթիռի անունը՝ KAAN է: Էրդողանն ընդգծել էր, որ օդանավը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, ունի բարձր մանևրելու ունակություն և նպատակադրման ճշգրտություն։ Նախատեսվում է, որ թուրքական բանակն առաջին կործանիչը կստանա 2028 թվականին։