Արտագնա աշխատանքի մեկնողները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը
Գեղարքունիքի մարզում լարված իրավիճակ է։ Քաղաքացիները փակել են Երևան–Մարտունի ճանապարհը։ Նրանք բողքում են արտագնա աշխատողներին հարկելու օրենքի դեմ, ըստ որի, նրանք պետք է հարկվեն ոչ միայն արտերկրում, այլև ՀՀ–ում։
«Ում ուզում եք հարցրեք՝ գոնե մեկը տեղեկացվա՞ծ է հարկերի մասին այդ օրենքից։ Անսպասելի ձևով մարդկանց ծանուցումներ են տվել։ Մարդիկ ՌԴ–ում 13 % եկամտահարկ են տալիս, հիմա էլ պետք է այստեղ էլ վճարեն։
2022 թվականին Վարդենիսում զոհված տղաներից մեկի հորը, ով արտագնա աշխատող է, հարկել են։ Էդ մարդը սուգից բացի նաև դրա միջով է անցնում»,-լրագրողների հետ զրույցում նշեց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը։
Հիշեցնենք, որ ՊԵԿ–ն արդեն 1000-ից ավելի արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների իրենց եկամուտները հարկելու մասին ծանուցումներ է ուղարկել։