20 Սեպ
2024
18.1° c ԵՐԵՎԱՆ
10.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ապաստարանի վրա հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել

Գազայում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ապաստարանի վրա հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային ոչ առևտրային կազմակերպության Գազայի հատվածի ապաստարաններից մեկը իսրայելական բանակի կողմից ենթարկվել է հրթիռակոծման։


«Իսրայելական զորքերը գործողություն են իրականացրել Գազայի ԱլՄավասիում, Խան Յունիսում, որտեղ կազմակերպության աշխատակիցներին և նրանց ընտանիքներին պարունակող ապաստարանը կրակի տակ է հայտնվել։



Շտապ օգնության բրիգադներն արդեն ժամանել են դեպքի վայր, որտեղ մեր գործընկերների ընտանիքի առնվազն երկու անդամ է զոհվել, վեց մարդ վիրավորվել»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։