Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում 36 անգամ գնդակոծել են Խերսոնի շրջանը
Ուկրաինական բանակը 24 ժամվա ընթացքում 36 հրետանային հարված է հասցրել Խերսոնի շրջանի ձախափնյա բնակավայրերին․ գրում է РИА новости-ն։
Սա վերջին ամիսների միջին ցուցանիշն է. Ուկրաինայի զինված ուժերը օրական միջինում 30-40 հրետանային հարվածներ են հասցնում Դնեպրի ձախ կողմում գտնվող Խերսոնի շրջանի քաղաքներին և գյուղերին:
Ուկրաինական բանակը շարունակում է հրետակոծել Խերսոնի շրջանի ձախ ափը: Երեկ, ցերեկային ժամերին, ուկրաինական բանակը 21 հրետանային հարված է հասցրել Դնեպրի ձախ ափին գտնվող բնակավայրերին: