Աշոտ Հովհաննիսյանը ազատության մեջ է․ փաստաբանը լուսանկար է հրապարակել
«Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը ազատության մեջ է։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում Հովհաննիսյանի հետ լուսանկար է հրապարակել:
Ավելի վաղ հայտնել էին, որ «Սիներջի» ընկերության տնօրենի խափանման միջոցը փոխվել է։ Դատախազը սեփական նախաձեռնությամբ է փոխել մեղադրյալ Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը՝ դարձնելով գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
Հիշեցնենք, որ նա անցնում էր էկոնոմիկայի նախարարությունում վերջերս բացահայտված կոռուպցիոն գործով։ Նրանից բացի կալանավորվել էր նաև նույն ընկերության աշխատակից Անի Գևորգյանը, ով Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է, կալանավորվել էին նաև էկոնոմիկայի նախարարության մի քանի աշխատակիցներ, սակայն բոլորի խափանման միջոցը փոխվել է։ Նշենք նաև, որ այս գործով անցնում է ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, ում խափանման միջոցն ընտրվել է տնային կալանքը։