Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով կա մի քանի զոհ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Քաֆր Սուսա շրջանի բազմաբնակարան շենքի հրթիռակոծության հետևանքով, ըստ նախնական տվյալների, կան մի քանի զոհեր. այս մասին հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։
Հարվածի տակ է հայտնվել 10-հարկանի շենքի հինգերորդ հարկը:
Al Mayadeen պարբերականը հայտնում է 2 զոհի մասին։
Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները հրթիռակոծության մեջ մեղադրում են Իսրայելին։