26 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթին

ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթին

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը` կապված Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ. այս մասին հայտնել է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահությունը։

«ԵՄ դեսպանները սկզբունքորեն համաձայնության են եկել Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի հետ կապված պատժամիջոցների 13-րդ փաթեթի շուրջ։ Սա ԵՄ-ի կողմից հաստատված ամենախոշոր փաթեթներից մեկն է», – գրել է Բելգիայի նախագահությունն X սոցիալական ցանցի իր էջում։

Գրառման մեջ նշվում է, որ որոշ ընթացակարգերից հետո փաթեթը պաշտոնապես կհաստատվի փետրվարի 24-ին․ 2022 թ․ հենց այդ օրն է Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում։

Ըստ Reuters-ի՝ նոր փաթեթով նախատեսվում է գրեթե 200 իրավաբանական և ֆիզիկական անձանց ավելացնել պատժամիջոցների ցուցակում, սակայն ոլորտային նոր սահմանափակումներ չեն կիրառվի։