25 Նոյ
2024
9.4° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեղադրանքներն անհիմն են․ Մարագոսը՝ ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին

Մեղադրանքներն անհիմն են․ Մարագոսը՝ ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը զբաղված է բացառապես նրանով, ինչ ուրվագծված է իր մանդատով, հաստատակամորեն միտված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը, իսկ որևէ այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են:

 

Այս մասին վստահեցրել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ հարցին:

 

«Մեր առաքելությունը շատ հստակ ձևավորված մանդատ ունի: Այն տեղակայված է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայաստանյան կողմում, զբաղվում է բացառապես նրանով, ինչ ուրվագծված է իր մանդատում՝ ապահովել իր ներկայությունը, պարեկություն իրականացնել՝ հենց այն նպատակով, որ օգնի տարածաշրջանում ապահովել խաղաղությունը: Սա այն է, ինչ մենք միշտ ենք արել: Ցանկացած այլ մեղադրանք կամ զրպարտություն՝ որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մասին, բացառապես անհիմն են»,-ասաց դեսպանը:

 

Ըստ նրա՝ սա ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումն է: ԵՄ անդամ բոլոր պետություններն իրենց անսասան օժանդակությունն են հայտնել այս առաքելությանը: «Մենք հաստատակամորեն միտված են խաղաղության և կայունության ամրապնդմանը տարածաշրջանում»,-նշեց դեսպանը: