Տվել ենք մեր համաձայնությունը՝ պաշտպանական զինտեխնիկա ուղարկել Հայաստան․ Մակրոն
Կշարունակենք զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզում ընթացող համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար և կշարունակի այդ ոլորտում համագործակցությունը պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևէ էսկալացիա»,- ասել է Մակրոնը։