Սեփական պատմությունն ատողն ու իր երկրի հերոսների գործը հողին հավասարեցնողը դեռ երես էլ ունի` խոսում է վեհ գաղափարների մասին. Աբրահամյան
Մեր զոհված հերոսներից Մխիթարի հոր` Գարիկ Գալեյանի տնային կալանքը դատարանը ևս 2 ամսով երկարաձգեց. այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Այն կերպարը, ով երեկ Ֆրանսիայում հուզիչ տեքստեր էր հնչեցնում ֆրանսիահայ հերոս Միսակ Մանուշյանի հասցեին, զուգահեռ հանձնարարություն էր իջեցնում հանուն Արցախի և Հայաստանի պաշտպանության մարտերում նահատակվածի ծնողի տնային կալանքը երկարացնելու մասին:
Սեփական պատմությունն ատողն ու իր երկրի հերոսների գործը հողին հավասարեցնողը դեռ երես էլ ունի` խոսում է վեհ գաղափարների մասին: Անամոթությունն ու երեսպաշտությունը սկզբունք դարձնելով՝ երկիր են ներկայացնում»: