16 Նոյ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
13.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Հայաստան

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Հայաստան

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն առաջիկայում կայցելի Հայաստան: Նա այդ մասին ասել է RTL ռադիոկայանի եթերում։

«Առաջիկայում Հայաստան կմեկնեմ խորհրդարանականների և տնտեսվարողների մեծ պատվիրակության հետ։ Պատմության մեջ առաջին անգամ է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկնում է Հայաստան»,– ասել է Լեկորնյուն։

Նրա խոսքով` «Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առջև, ներառյալ ինքնիշխանության և սահմանների պաշտպանության հարցերը, որոնք կապված են Ադրբեջանի սպառնալիքների հետ»:

«Մեր պատասխանատվությունն է օգնել Հայաստանին, հատկապես մեծացնել նրա պաշտպանական ներուժը։ Այդ պատճառով Ֆրանսիան ռազմական տեխնիկա է մատակարարում Հայաստանին՝ բարեկամ երկրին, զուտ պաշտպանական նպատակով»,– նշել է նա:

Լեկորնյուի խոսքով՝ խոսքը «երկիր–օդ տիպի» պաշտպանական միջոցների և զրահամեքենաների մասին է:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիա էր մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` մասնակցելու Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունի վերահուղարկավորմանը։