Իսրայելը Գազայի պատերազմում օրական 1 մլրդ շեկել է կորցրել
Իսրայելի աշխատանքի նախարարը հայտնել է, որ Գազայում շարունակվող
հակամարտության պատճառով երկիրն օրական կորցնում է շուրջ մեկ միլիարդ շեկել (շուրջ
270 միլիոն դոլար):
Բարդ տնտեսական իրավիճակը, որի հետ բախվել է վարչակարգը, օրեցօր
ավելի է բարդանում, հայտնում է Լիբանանում գործող «Ալ Մայադին» լրատվական հեռուստաալիքը։
Մինչև հակամարտության ավարտը Իսրայելին անհրաժեշտ է լինելու
մինչև 200 միլիարդ շեկել (53,9 միլիարդ դոլար):
Ի հավելումն՝ Իսրայելի վիճակագրության բյուրոն հաղորդել է հոկտեմբերի
7-ին Իսրայելի դեմ «Ալ-Աքսա փոթորիկ» ռազմական գործողության մեկնարկից հետո գրանցված
գործազրկության աճի մասին: