26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս 27 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս 27 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը ժամանել է Եգիպտոսի
Էլ-Արիշ քաղաքի օդանավակայան, որը Դաղստանից թռել է Գազայի հատվածի բնակչության համար
27 տոննա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով․ այս մասին հայտնել են նախարարության
մամուլի ծառայությունից․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բեռը ներառում է սնունդ, մանկական սնունդ, հագուստ, կոշիկ և հիգիենայի
միջոցներ։ Սա Դաղստանից Գազայի համար մարդասիրական օգնություն ունեցող երկրորդ ինքնաթիռն
է։ Տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովի խոսքով՝ Դաղստանում հավաքվել է ավելի քան
100 տոննա մարդասիրական օգնություն»,-ասված է հայտարարության մեջ։

Ընդհանուր առմամբ, ռուսական կողմը Գազայի հատվածի բնակչությանը
հասցրել է ավելի քան 200 տոննա մարդասիրական օգնություն։