26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության գալուն

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության գալուն

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մոտ են իսրայելցի
պատանդներին ազատ արձակելու և հրադադարի շուրջ համաձայնության գալուն։ Նման հայտարարությամբ
հանդես է եկել Իսրայելի հեռուստաընկերություններից մեկը ՝ վկայակոչելով բարձրաստիճան
պաշտոնյային։

Վերջինիս տվյալներով՝ նախ ազատ կարձակվի Գազայի գոտում պահվող
50 իսրայելցի պատանդներից բաղկացած առաջին խումբը, իսկ երկրորդ խումբը՝ ևս 50 մարդ,
կկարողանան վերադառնալ հայրենիք՝ հրադադարի երկարաձգման դիմաց։ ՀԱՄԱՍ-ի գերությունից
ազատ կարձակվեն և Իսրայելին կվերադարձվեն կանայք և երեխաները։