25 Նոյ
2024
12.5° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքի մեծամտությունն ու ռուսատյացությունը թույլ չի տալիս խոսել Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին․ Լավրով

Արևմուտքի մեծամտությունն ու ռուսատյացությունը թույլ չի տալիս խոսել Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին․ Լավրով

Արևմուտքի մեծամտությունն ու ռուսատյացությունը թույլ չեն տալիս խոսել Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին, նա չի ցանկանում լուրջ երկխոսություն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին գրում  է ТАСС գործակալությունը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հաստատել է իր խոսքերը բանակցությունների պատրաստակամության մասին «երկու տարի առաջ Ստամբուլում», և որպես օրինակ բերել է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հայտարարությունը, ով ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ պայմաններ չի տեսնում բանակցություններ սկսելու համար։

 

«Այն, ինչ ասում են մեր գործընկերները, թող իրենք բացատրեն, թե ինչու կտրականապես չեն ցանկանում լուրջ երկխոսություն իրական խնդիրների շուրջ, որոնք իրենք են ստեղծել Ուկրաինայում»,- ընդգծել է Լավրովը։