
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը եզրափակչում են
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը փետրվարի 22-25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում մասնակցում է աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:
Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը անցել են եզրափակիչ փուլ:
Վաղը պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: