Բուք, ձյուն և մերկասառույց․ ՀՀ-ում կան դժվարանցանելի ավտոճանապարհեր
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ տեղեկացնում են Փրկարար ծառայությունից։
Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Ծիլքար գյուղի հատվածը և Դիլիջանի ոլորանները։
Մեղրու սար», Գորայք-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ) կոչվող հատվածներում, Աբովյան քաղաքում, Ախուրյան գյուղում և Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն:
Տիգրանաշենի ոլորաններին (բուք), Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։