Եվրամիությունը 2022 թվականի փետրվարի 24-ից ավելի քան 130 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային։
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Ավելի վաղ Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Ալեքսեյ Սոբոլևը հայտնել էր, որ Կիևը նախատեսում է 2024 թվականին ստանալ 18 միլիարդ եվրո, որը 50 միլիարդ եվրո արժողությամբ նոր քառամյա ծրագրի մի մաս է։