Աշխարհը 20 տարում ոչինչ չի արել իսրայելապաղեստինյան հակամարտության լուծման համար․ Բորել
Աշխարհը 20 տարում
ոչինչ չի արել իսրայելապաաղեստինյան հակամարտության լուծման ուղղությամբ։ Այս մասին
հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ
Ժոզեպ Բորելը։
«Ես միայն այն գիտեմ, որ միջազգային հանրությունը բարոյական և քաղաքական պատասխանատվություն
ունի նրա համար, որ մենք 20 տարի շարունակ ասել ենք՝ «երկու պետություն, երկու պետություն»
և ոչինչ չենք արել դա իրականություն դարձնելու համար»,-ասել է Բորելը իսպանական
«Pais» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է նաև, որ
ո՛չ եվրոպացիները, ո՛չ արաբները, ոչ էլ Միացյալ Նահանգները միայնակ խնդիրը լուծել
չեն կարող։
«Պետք է միջազգային հանրության կամքը լինի։ Խնդիրը չի կարող
լուծվել երկու միլիոնից ավելի մարդկանց մասսայական ոչնչացմամբ»,- ասել է Բորելը։