Սպիտակ տունը խոստովանել է, որ, չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանի տնտեսությունը մնում է կայուն
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը խոստովանել է, որ ռուսական տնտեսությունը մնում է կայուն՝ չնայած հակառուսական պատժամիջոցներին։ Այս մասին տեղեկացրել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
«Ռուսական տնտեսությունը, իր ռազմական մեքենայի տեսանկյունից, եղել է կայուն, և մենք պետք է շարունակենք դրա դեմ պայքարը: Մենք պետք է անողոք լինենք»,- պատասխանել է նա լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե ռուսական տնտեսությունը 2023 թվականի վերջին աճի տեմպերով կգերազանցի ԱՄՆ-ն և Եվրոպան՝ աճելով 3,6%-ով։
Նա կրկնել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները մտադիր են շարունակել «համբերատար և քրտնաջան աշխատել» Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ։