05 Հնս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանը որոշել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել. վարչապետ

Չինաստանը որոշել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել. վարչապետ

Չինաստանը որոշել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանի քաղաքացիները կկարողանան 30 օր անընդմեջ մնալ Չինաստանում», – ասել է վարչապետը։

Նրա խոսքով` այս որոշումը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ հարաբերությունների խորացման համար։

2023 թվականի ամռանը Վրաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերություն հաստատեցին։ Դրանից հետո վրացական կողմը Չինաստանի քաղաքացիների համար չեղարկեց վիզայի ռեժիմը։

Ռազմագերիներ