
Մահացել է բրիտանացի ֆինանսիստ Ռոտշիլդը
87 տարեկան հասկանում մահացել է բրիտանացի ֆինանսիստ և գործարար, լորդ Ջեյքոբ Ռոտշիլդը․ հայտնում է Ռոտշիլդ հիմնադրամի կողմից կառավարվող Waddesdon կալվածքից։
«Rothschild Foundation-ը և Waddesdon Estate-ը խոր վշտով հայտնում են Լորդ Ռոթշիլդի՝ գործարար, ձեռնարկատեր, բարերար և մշակութային առաջնորդի մահվան մասին։
Ջեյքոբ Ռոթշիլդն իր կարիերան սկսել է ընտանեկան բանկում՝ 1963 թվականին, որից հետո դարձել է ապահովագրական ընկերությունների խմբի հիմնադիրներից մեկը։ 2002 թվականին լորդ Ռոտշիլդը հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից պարգևատրվել էր շքանշանով։