15 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

Հունգարիայի խորհրդարանը փետրվարի 26-ի նիստում վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը: 188 պատգամավոր կողմ է քվեարկել, 6-ը ՝ դեմ: Նիստը հեռարձակվել է Հունգարիայի խորհրդարանի YouTube-ալիքով։

Հունգարիան կառույցի միակ երկիրն էր, որը չէր հաստատել Շվեդիայի անդամակցությունը դաշինքին։ Բուդապեշտում բազմիցս հավաստիացրել են, որ պատրաստ կլինեն վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Թուրքիայից հետո։

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականին։