26 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն բարձրագոչ հայտարարություններ է անում և միջամտում տարածաշրջանի ներքին հարցերին. Իրանի ԱԳՆ-ն՝ Կովկասում միջանցքի ստեղծման մասին

ԱՄՆ-ն բարձրագոչ հայտարարություններ է անում և միջամտում տարածաշրջանի ներքին հարցերին. Իրանի ԱԳՆ-ն՝ Կովկասում միջանցքի ստեղծման մասին

Թեհրանի և տարածաշրջանի
երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է, և ամերիկացիներն
իրավունք չունեն միջամտելու Իրանի և նրա հարևան երկրների բարեկամական հարաբերություններին։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանաանին, գրում է Mehr գործակալությունը:

 Քանաանին այսպես է
արձագանքել Հարավային Կովկասում միջանցքի ստեղծմանը Իրանի մասնակցության վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությանը։

 «ԱՄՆ-ն բարձրագոչ հայտարարություններ
է անում և միջամտում իր հետ կապ չունեցող հարցերին. Իրանի և տարածաշրջանի երկրների,
այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը շարունակվում է, և ԱՄՆ-ն իրավունք չունի
միջամտելու Իրանի և հարևան պետությունների բարեկամական հարաբերություններին։ ԱՄՆ-ն
պետք է դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի ներքին գործերին և դասեր քաղի անցյալից:
Նման միջամտությունները ԱՄՆ-ին ոչ մի օգուտ չեն բերի»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ  ներկայացուցիչը: