Նոր հրադադարի պայմանավորվածություն Գազայի հատվածում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ուսումնասիրում է Գազայի հատվածում 40 օրով զինադադարի և պաղեստինցի գերիների փոխանակման մասին իսրայելցի պատանդների հետ՝ 10-ը մեկ հարաբերակցությամբ համաձայնագրի նախագիծը, գրում է Reuters-ը։
«ՀԱՄԱՍ արմատական շարժումը ստացել է Գազայի հատվածում զինադադարի մասին Փարիզի բանակցություններից համաձայնագրի նախագիծը, որը ներառում է բոլոր ռազմական գործողությունների դադար 40 օրով և պաղեստինցի գերիների փոխանակում իսրայելցի պատանդների հետ՝ 10-ը մեկ հարաբերակցությամբ», հայտնում է գործակալությունը։
Նշվում է, որ համաձայնագրի նախագիծը նախատեսում է նաև Գազայի հատվածի հիվանդանոցների և հացաբուլկեղենի արտադրության վերանորոգում և մարդասիրական օգնության 500 բեռնատարների օրական անցում դեպի Գազայի հատված։