Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում․ Լևոն Քոչարյան
Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով իր գործով դաատական նիստին․
«Փորձ է արվում մարդկանց համոզել, որ նրանք սկսեն չհավատալ սեփական աչքերին։ Սրանք չեն հասկանում, որ մարդիկ տեսնում են ամեն ինչ ու հասկանում են, որ տեղի ունեցողը ծաղր է թե՛ արդարդատության, թե՛ իրավունքի, թե՛ տղամարդկության, թե՛ բարոյականության նկատմամբ։
Այսօրվա դատական նիստը հերթական անգամ փաստեց, որ ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում է՝ միտված խոչընդոտելու իմ քաղաքական ընդդիմադիր գործունեությանը»,- գրել է Քոչարյանը։