26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոկտեմբերի 7-ից  ի վեր Գազայում առնվազն 5500 երեխա է սպանվել

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում առնվազն 5500 երեխա է սպանվել

Առնվազն 5500 երեխա է սպանվել Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից
ի վեր. ասված է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Ըստ այդմ՝ ավելի քան 1800 անչափահաս անհայտ կորած է համարվում իսրայելական
հրետակոծությունից հետո։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Գազայի հատվածում մարտերի
հետևանքով տուժած 30000 մարդկանց 80%-ը կանայք և երեխաներ են։

Շարժումը ՄԱԿ-ին կոչ է արել պաշտպանել Գազայի երեխաներին և «լուրջ
միջոցներ» ձեռնարկել՝ դադարեցնելու նրանց «ջարդերը»։ ՀԱՄԱՍ֊ը նաև պահանջել է Իսրայելը
ներառել երեխաների իրավունքները ոտնահարող երկրների «ամոթի ցուցակում»։ Շարժումը նշել
է, որ Իսրայելին չի հաջողվի վախեցնել պաղեստինցիներին և կոտրել նրանց դիմադրելու կամքը։