28 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն արտահոսքի միջոցով փորձում է ՀՀ-ին մեղադրել նախապատրաստվող գործողության մեջ, սա վտանգավոր է. Աբրահամյան

Ադրբեջանն արտահոսքի միջոցով փորձում է ՀՀ-ին մեղադրել նախապատրաստվող գործողության մեջ, սա վտանգավոր է. Աբրահամյան

Ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող քարոզչական հիմնական միջոցներից մեկը հոդված է տպագրել, որտեղ արտահոսքի միջոցով փորձում է Հայաստանին մեղադրել առաջիկայում նախապատրաստվող գործողության մեջ. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ըստ այդ կեղծիքի, Հայաստանը Ֆրանսիայի և այլ արտատարածաշրջանային ուժերի օժանդակությամբ հարձակում է գործելու մի քանի բարձունքների ուղղությամբ, որի նպատակը բանակցային գործընթացում հայկական դիրքերի ուժեղացումն է:

Չափազանց վտանգավոր եմ համարում ադրբեջանական այս ապատեղեկատվությունը դաշտ նետելը, որն ավելի շատ Ադրբեջանի կողմից նոր գործողության նախապատրաստություն է հիշեցնում», – գրել է Աբրահամյանը։