Դաշնակիցները չաջակցեցին Ուկրաինա զորքեր ուղարկելու Մակրոնի գաղափարին. Զախարովա
Ֆրանսիայի դաշնակիցներն իրենք չեն հասկացել և չեն աջակցել Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը. Sputnik ռադիոյի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հենց այս հայտարարությունը շոկ առաջացրեց ՆԱՏՕ–ի, նրա ընկերների և գործընկերների մոտ, մի քանի ժամվա ընթացքում մի շարք հայտարարություններ արվեցին ՆԱՏՕ–ի երկրների բարձրագույն ղեկավարության, արտգործնախարարների, պաշտպանության նախարարների մակարդակով, որոնք չեն ծրագրում նման բան անել և հասկանում են, որ դա կդառնա բոլորովին այլ պատմություն»,- ասել է Զախարովան։
Զախարովայի գնահատմամբ՝ ոչ ոք` անգամ նրա գործընկերներն ու դաշնակիցները են հասկացել, թե նա ինչու է նման հայտարարություն արել: