18 Հոտ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայում արևմտյան երկրների հատուկջոկատայիններ կան․ Financial Times

Ուկրաինայում արևմտյան երկրների հատուկջոկատայիններ կան․ Financial Times

Եվրոպական պաշտպանական գերատեսչություններից մեկի բարձրաստիճան ներկայացուցիչը բրիտանական Financial Times թերթին հայտնել է, որ Ուկրաինայում են գտնվում արեւմտյան երկրների հատուկջոկատայիններ։



«Բոլորը գիտեն, որ Ուկրաինայում կան արևմտյան հատուկ նշանակության ջոկատներ, նրանք պարզապես պաշտոնապես չեն ընդունել դա»,- ասել է նա։



Նա այսպես է մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, որը չէր բացառել, որ եվրոպական երկրները կարող են զորքեր մտցնել Ուկրաինա։ FT-ի աղբյուրը կարծում է, որ Մակրոնի հայտարարությունը միտված է երկիմաստություն ստեղծելուն և Ռուսաստանին զսպելուն։



Հիշեցնենք, որ օրեր առաջ Մակրոնը հայտարարել էր, որ հնարավոր է զորք ուղարկեն Ուկրաինա։