24 Փտր
2025
-8.8° c ԵՐԵՎԱՆ
-12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախից տեղահանված ուսանողների կրթության 1 տարվա վճարը կկատարի կառավարությունը

Արցախից տեղահանված ուսանողների կրթության 1 տարվա վճարը կկատարի կառավարությունը

Հայաստանի Հանրապետության դպրոցներում այսօր սովորում է Արցախից տեղահանված 16 հազար 900 աշակերտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Ունենք 3800-ին մոտ բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում հաշվառված սովորողներ, որոնց կրթության վճարը կատարում է Կառավարությունը: Այս տարվա ընթացքում դա կանենք՝ առանց հաշվի առնելու առաջադիմությունը, մյուս տարվանից հաշվի կառնվի նաև այդ կոմպոնենտը»,- անդրադառնալով նաև Արցախից տեղահանված ուսանողների հարցին՝ նշել է փոխվարչապետը: