27 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մայիսի 1–ից ուժի մեջ կմտնի վարորդների տուգանքները «մեղմող» օրենքը. նախագիծն ընդունվել է

Մայիսի 1–ից ուժի մեջ կմտնի վարորդների տուգանքները «մեղմող» օրենքը. նախագիծն ընդունվել է

Մայիսի 1–ից վարորդների տուգանքները 3 ամսով կզեղչվեն։ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ–ն ընդունեց 86 կողմ, 0 դեմ, 6 ձեռնպահ ձայներով։ Ձեռնպահ քվեարկել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

Նախագծով եռամսյա զեղչ է նախատեսվում վարորդներին` տուգանքների վճարման համար։

Այսպիսով, բոնուսային համակարգ` 20 տոկոս զեղչ կկիրառվի, եթե տեսալուսանկարահանող սարքերի խախտումների ծանուցումը վարորդը ստանա էլեկտրոնային եղանակով։

Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումների դեպքում, եթե վարորդը մուծում է տուգանքի 50 տոկոսը ու եթե գործը նաև ԴԱՀԿ–ում է գտնվում, այսինքն` կատարողական ծախսը ներառյալ, ապա այս դեպքում վճարման պարտավորությունն ամբողջովին կհամարվի կատարված։

Կողային ապաիկների լուսաթափանցելիության թույլատրելի սահմանաչափը խախտելու դեպքում, եթե արարքը մեկ տարվա ընթացքում կատարվում է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, ապա այս դեպքում նախատեսվում է տուգանք` նվազագուն աշխատավարձի 29–պատկի չափով և տուգանային միավորի դեպքում` 2 միավոր։

Ինչ վերաբերում է 2–րդ գիծ կանգնելու դեպքին, ապա կհանվի 0.25 միավոր 0.5-ի փոխարեն։