26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը

Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը

Մոսկվայում բերման է ենթարկվել Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության
նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։

Ռուսական Mash տելեգրամյան ալիքը հայտնել է, որ երեկ կեսօրին Տվերսկայա
փողոցում նրան կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա իր հետ
ունեցել է փախստականի վկայական։

Պողոսյանին բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի
ոստիկանությանը, նա մոտ ապագայում կարտահանձնվի Հայաստանին։ Ավելի վաղ Ռուսաստանը մերժել
էր Պողոսյանին արտահանձնելու հայկական կողմի խնդրանքը։

Միհրան Պողոսյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում
1,3 մլն դոլարի հարկերից խուսափելու համար։ Իսկ մայիսի 17-ին Հանրապետությունում առգրավվել
է 250 մլն եվրո արժողությամբ մեկ տոննա կոկաին, որը բերել էր էկվադորյան մրգեր ներկրող
Պողոսյանի ընկերությունը։