27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը կմեկնի Անթալիա. կքննարկվի իրավիճակը Հրվ. Կովկասում

Լավրովը կմեկնի Անթալիա. կքննարկվի իրավիճակը Հրվ. Կովկասում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ին կայցելի Թուրքիա․ այս մասին գրում է russian.rt.com-ը, հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Լավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, նախատեսվում են բանակցություններ նաև Թուրքիայի արտգործնախարարի հետ։

Նախատեսվում է, որ նախարարները կքննարկեն առևտրի, էներգետիկայի, բանկային և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում, Ուկրաինայում, պաղեստինա-իսրայելական հարցերը, սիրիական և լիբիական կարգավորումները։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը մարտի 1-ին նույնպես կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: