26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը Բաքվի՝ պատերազմի պատրաստվելու մասին

Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը Բաքվի՝ պատերազմի պատրաստվելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի
վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Բաքվի՝ պատերազմի նախապատրաստության մասին, ասել
է, որ ինքը ծանոթ չէ դրանց։

Փաշինյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Երևանում կայացած
հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը տեսնում է նոր էսկալացիայի վտանգ` Բաքվի կողմից
առաջ քաշված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի պատճառով։ Նա նաև հայտարարել է, որ Երևանը
չի հասկանում Բաքվի դիրքորոշումը, որը հրաժարվում է վերադարձնել գերիներին։

«Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ Ադրբեջանի պետական ​​մակարդակով
նման հայտարարություններին ծանոթ չեմ։

Մենք լսել ենք բոլորովին այլ հայտարարություններ Ադրբեջանի ղեկավարությունից,
որոնք խոսում են խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։ Ուստի ես
հիմա հստակ ոչինչ չեմ կարող ասել պարոն Փաշինյանի հայտարարությունների այս հատվածի
մասին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը ընկալում Փաշինյանի
հայտարարությունները։