27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ողջ էությունն այն է, որ ով Փաշինյանին քննադատում է` կարող են բռնել ու դատել․ Տիգրան Աբրահամյան

Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ողջ էությունն այն է, որ ով Փաշինյանին քննադատում է` կարող են բռնել ու դատել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է «Վետօ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով դատավարությանը։

«Նարեկ Մալյանի գործով հերթական նիստն է, որի ողջ էությունն այն է, որ ով Փաշինյանին քննադատում է` ցանկացածին կարող են բռնել ու դատել:

Այսօրվա նիստին Նարեկը նաև օրինակներ էր բերում այն մասին, թե ինչպես են իշխանությունն ու նրան սպասարկող դեմքերը սպառնում կամ ատելություն տարածում, սակայն ազատության մեջ են, իսկ իրեն առաջադրված մեղադրանքի հիմքում որևէ փաստ չկա, սակայն ինքը բանտում է»,- գրել է Աբրահամյանը: