19 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ-ին օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը

Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ-ին օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության
իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը․ Բելառուսի
նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար
Իմանգալի Տասմագամբետովը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ նախորդ տարվա նոյեմբերյան նստաշրջանի որոշումների
ծրագրի 34 միջոցառումից 32-ը կատարվել է, 2 գործողություն իրականացնել չի հաջողվել։

«Առաջինը մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների,
ինչպես օրինակ ԵԱՀԿ-ի հետ։ Պատճառը նրանց դիրքորոշումն է: Երկրորդ հարցը Հավաքական
անվտանգության խորհրդի հանձնարարականն է՝ վերջնական տեսքի բերելու Հայաստանին օգնության
մասին որոշումը։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարել են այս որոշմանը, սակայն հայկական
կողմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել այս փաստաթղթի նկատմամբ և, ավելին, մեր աշխատանքի
վերջին մասում խնդրել է այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսված է պաշտպանության
և արտաքին գործերի նախարարների խորհուրդների, ինչպես նաև ՀԱՊԿ Անվտանգության խորհրուրդների
քարտուղարների կոմիտեի նիստերը։ Ավելի վաղ Փաշինյանը Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ
Հավաքական անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցելու։