
Հայտնի է Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Նախարարներն իրենց տեսակետները կփոխանակեն ուկրաինական ճգնաժամի ներկա իրավիճակի շուրջ, կվերլուծեն մարտական գործողությունների գոտում ընթացիկ իրավիճակը և կքննարկեն հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները, որը հնարավոր է բացառապես Ռուսաստանի շահերն ու մտահոգությունները Կիևի կողմից հաշվի առնելու պայմաններում»,- ասվում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին Լավրովի առաջիկա մասնակցության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Նշվում է, որ ռուսական կողմը նկատում է թուրք գործընկերների ձգտումը համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: