25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում ամենահին քարայրում քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել

Երևանում ամենահին քարայրում քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել

Երևանում՝ Հրազդան գետի ափի,  հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավաղ շրջանից՝ վաղ հին քարի դարից.  այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել Երևանի քաղաքապետարանը: Ընդգծվում է, որ հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել մայրաքաղաքի ամենահին՝  «Երևան-1» քարայրում:

«Այստեղից հայտնաբերվել է ավելի քան 20 հազար՝ տարբեր գույների ու երանգների՝ վանակատից, կայծքարից, բազալտից և հասպիսից պատրաստված բազմատեսակ աշխատանքային գործիքներ, նաև կենդանիների ոսկորներ:

Հայտնաբերվել է նաև քարայրի բնակչի` համեմատաբար լավ պահպանված կմախքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հնագիտական նյութերը պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում: