26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը Հնդկաստանից MArG 155 տեսակի անվավոր ինքնագնաց հաուբիցներ կգնի

Հայաստանը Հնդկաստանից MArG 155 տեսակի անվավոր ինքնագնաց հաուբիցներ կգնի

Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat
Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց
հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝
այս մասին հաղորդում է հնդկական IDRW (Indian Defence Research Wing) հարթակը՝ նշելով,
որ սա լուրջ ձեռքբերում է Հնդկաստանի համար, որը ջանքեր է գործադրում տեղական արտադրության
պաշտպանական սպառազինությունը միջազգային գործընկերներին արտահանելու ուղղության:

«Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև ռազմավարական
համագործակցության վրա, որի արդյունքում Հնդկաստանը պաշտպանական սպառազինության առանցքային
մատակարար է դարձել Հայաստանի համար: 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել
4 միավոր Swathi շարժական ռադարներ, իսկ 2022 թվականի սեպտեմբերին ստորագրվել է
Pinaka բազմափող հրթիռային կայանների, հակատանկայի հրթիռների և տարբեր տեսակի զինամթերքի
ձեռքբերման 245 միլիոն դոլարի պայմանագիր», – գրում է պարբերականը:

«MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են
հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: Սարքավորված լինելով 155 մմ-անոց
39 տրամաչափի թնդանոթով և քարշակող 4 անիվներով, այն բացառիկ մանևրականություն է ապահովում
ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, ինչպես նաև «կրակել
և փախչելու» կարողություններն այն դարձնում են ճկուն և ահեղ զենք մարտական ժամանակակից
իրավիճակներում», – հավելում է հարթակը։