25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի նախագահը ցանկանում է ընտրությունից հետո կոալիցիոն կառավարություն ստեղծել

Վրաստանի նախագահը ցանկանում է ընտրությունից հետո կոալիցիոն կառավարություն ստեղծել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցանկանում է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության գա նոր կոալիցիոն կառավարություն։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում՝ BBC-ին տված հարցազրույցում։



«Ես աշխատում եմ մնացած բոլոր կուսակցությունների հետ՝ պատրաստելու մի հարթակ, որը կօգտագործեն ընտրություններից հետո խորհրդարան եկողները։ Եվ ուզում եմ, որ լինի կոալիցիոն կառավարություն։ Ինչո՞ւ, որովհետև կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Վրաստանը, որը երկար ճանապարհ է անցել դեպի ժողովրդավարություն, միակուսակցական համակարգից, որը հին ժամանակների ժառանգություն է, անցնի կոալիցիոն կառավարության», – ասել է Զուրաբիշվիլին։



Նա նաև նշել է, որ մտադիր չէ մասնակցել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Զուրաբիշվիլին ասել է, որ չի քվեարկի իշխող «Վրացական երազանքԺողովրդավարական Վրաստան» կուսակցության օգտին, սակայն չի հստակեցրել, թե որ քաղաքական ուժին է քվեարկելու։