25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի ղեկավարությունը կարող է լայնածավալ ներխուժում իրականացնել Հայաստան, որի սահմաններն արդեն խախտված են. Freedom House

Ադրբեջանի ղեկավարությունը կարող է լայնածավալ ներխուժում իրականացնել Հայաստան, որի սահմաններն արդեն խախտված են. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024» տարեկան զեկույցը, որտեղ նշվում է, որ 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը անկում է ապրել՝ նահանջ գրանցելով 18-րդ տարին անընդմեջ։

Զեկույցում, որպես համաշխարհային խաղաղության ինդեքսի անկման պատճառներ, ներկայացված են նաև Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շրջափակումը և տեղի հայերի արտաքսումը։

«Freedom House»-ը հիշեցնում է՝ Բաքվի ռազմական հարձակումը տեղի ունեցավ 9-ամսյա շրջափակումից հետո, երբ փակվել էր Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Դրա հետևանքով տեղի բնակիչները անհրաժեշտ ապրանքների՝ սննդի, բժշկական պարագաների և վառելիքի ձեռքբերման խնդիրների առաջ էին կանգնել։

Շուրջ 30 տարի տեղի հայ բնակչությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև անլուծելի հակամարտության կենտրոնում էր։ 2020 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված  զինադադարից հետո, կանգնեցվեց ադրբեջանական ուժերի առաջխաղացումը, իսկ երբ Ուկրաինա ներխուժման հետևանքով սահմանափակվեցին ռուս խաղաղապահների հնարավորությունները, Ադրբեջանն անցավ հարձակման՝ փորձելով լուծել տասնամյակների վեճը։

«Արցախի դեմ ադրբեջանական զինուժի հարձակումը համընկավ Ադրբեջանում ավտորիտար համակարգի ամրապնդման և բռնաճնշումների հետ։ Արցախի գրավմանը նպաստել է Ադրբեջանում 2003 թվականից նախագահող Իլհամ Ալիևի ժողովրդականության աճը, ինչը մտավախություն է առաջացրել, թե Ադրբեջանի ղեկավարությունը կարող է նոր, լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որի «սահմաններն արդեն խախտված են»,-ասված է զեկույցում։

Նշվում է նաև, որ Արցախից փախստականների զանգվածային հոսքից հետո Հայաստանի կառավարությունը շարունակել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ նվազեցնելով կախվածությունը Կրեմլից։